Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնից ազատել է արաբական երկրի վարչապետ Իմադ Խամիսին: Այս մասին տեղեկությունները հաղորդել են Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունից՝ գրում է РИА Новости-ն:
Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, որով երկրի կառավարության ղեկավարն ազատվում է աշխատանքից: Որոշման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Խամիսը Սիրիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-ի հունիսից, 2011-2016-ին քաղաքական գործիչը ղեկավարել է Սիրիայի էլեկտրաէնեգետիկայի նախարարությունը: