Իսպանական Անդալուսիայի շրջանի իշխանությունները Բելգիայի արքայազն Յոահիմին տուգանել են 10 400 եվրոյի չափով՝ երկրում կարանտինի կանոնները խախտելու համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, 28-ամյա արքայազնը մի քանի երեկույթների է մասնակցել Կորդոբայում, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է: Ավելի ուշ կորոնավիրուսի ստուգման նրա թեստի պատասխանը դրական է եղել։
Նշվում է, որ այդ երեկույթներից շուրջ 20 մարդ է մասնակցել, թեև Կորդոբայում 15 հոգանոց խմբերով հավաքվելը ներկայումս արգելված է:
Արքայազն Յոահիմը Բելգիայի Արքայադուստր Ասթրիդի որդին է և Բելգիայի Ֆիլիպ թագավորի եղբորորդին: Նա Մադրիդ էր ժամանել մայիսի վերջին, որտեղից էլ մեկնել էր Կորդոբա՝ ուսումնական պրակտիկա անցնելու նպատակով: