Արցախի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հսկողություն է իրականացնում հանրային սննդի կետերում: Ղեկավարվելով պարետի N 15 որոշմամբ՝ տեսչական մարմինը ստուգում է, թե որքանով են պահպանվում համավարակի կանխարգելմանն ուղղված կանոնները: Խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն և ներկայացվում պարետատուն:
Արձանագրած խախտումները տարբեր են՝ դիմակներ կամ ձեռնոցներ չկրելը, կամ ախտահանիչ նյութերի բացակայությունը: