ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 02:45-ին, Երևանից մեկնում՝ ժամը 03:35-ին):
Հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 01:00-ին, Երևանից մեկնում՝ ժամը 02:30-ին):
Հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 02:45-ին, Երևանից մեկնում՝ ժամը 03:35-ին):
Հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 14:00-ին, ժամանում դեպի Երևան՝ ժամը 18:00-ին):
Հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 12:30-ին, Երևանից մեկնում՝ ժամը 13:30-ին):
Հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ ժամը 19:30-ին):
Պարետի ցուցումով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։