Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման վիճակագրության այսօրվա տվյալները: Ամբողջ աշխարհում վարակվել է 7 միլիոն 471092 մարդ, մահացել է 419264 հիվանդ, ապաքինվածների թիվը հասնում է 3 միլիոն 788677-ի:
Առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է: Այս երկրում վարակված են 2 միլիոն 066508-ը, մահացության ցուցանիշը կազմում է 115137: Բուժվել է 808551 հիվանդ:
Երկրորդ տեղում Բրազիլիան է: Լատինամերիկյան այս երկրում կա 775184 վարակված, մահերի թիվը մոտենում է 40000-ի:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: Այս երկրում վարակվել է 502436 մարդ, մահացել՝ 6532 հիվանդ, ապաքինվածների թիվը 261150 է:
Չորրորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Այստեղ վարակվել է ավելի քան 290000 մարդ, մահերի թիվը 41128 է:
Հաջորդում են՝ Իսպանիան, Հնդկաստանը, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Ֆրանսիան, Չիլին, Մեքսիկան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան: