Միացյալ Նահանգներում սկսել են մարդկանց վրա փորձարկել առաջին հակամարմինների քոքթեյլը, որը կարող է բուժել, նույնիսկ՝ կանխարգելել COVID-19-ը՝ գրում է CNN-ը:
Ռեջեներոն դեղագործական ընկերության դեղամիջոցն առաջին անգամ է փորձարկվում Միացյալ Նահանգներում: Հաջողության դեպքում այն արդեն հասանելի կլինի աշնանը:
Դեղագործական ընկերությունից հայտնել են, որ երկու հակամարմնից բաղկացած քոքթեյլը փորձարկվելու է չորս տարբեր դասակարգման մեջ գտնվող մարդկանց վրա՝ մարդիկ, որոնք կորոնավիրուսով հոսպիտալացվել են, մարդիկ, որոնք ախտանշաններ ունեն, սակայն, չեն հոսպիտալացվել, մարդիկ, որոնք առողջ են, սակայն գտնվում են ռիսկի գոտում, և առողջ մարդիկ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածի հետ: