ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 մլն-ը և, վերջին տվյալների համաձայն, երկրում վարակված է 2 մլն 464 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները՝ տեղի կառավարության տեղեկությունների հիման վրա:
Նշվում է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 112 908 մարդ, ապաքինվել 533 504-ը: Մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել Նյու Յորք նահանգում՝ 380 156, Նյու Ջերսիում՝ 165 364 և Կալիֆոռնիայում՝ 139 715:
Հավելենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 7 մլն-ը, մահացել է շուրջ 410 000 մարդ: Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, որին հաջորդում են Բրազիլիան և Ռուսաստանը: