ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց, որ նախորդ տարի նախարարությանը հատկացված միջոցներից տնտեսվել է 22 մլն 671 հազար դրամ:
Նախարարը նաև նշեց, որ ԱԳՆ-ում և պետական ծառայության այլ հատվածներում աշխատավարձերի համապատասխանեցման կարիք կա:
«Անհրաժեշտություն կա աշխատավարձերի որոշ աճի: Այդ հարցի հետաձգումը պահպանում է անկայունությունը գերատեսչության համար՝ արդյունավետ քաղաքականություն իրականացնելու առումով»,- ասաց նա:
Նախարարը խոսեց արտերկրում աշխատելիս դիվանագետների պայմանների մասին: «Արտերկրում մեր դիվանագետները բավական համեստ պայմաններում են ապրում»,- ասաց նախարարը: