Նախագահ Արմեն Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Նախորդ տարվա ավարտին նախագահի բանկային հաշիվների դրամական միջոցները կազմել են 4,562,000.00 դրամ, 265,000.00 ԱՄՆ դոլար, 4,555,000.00 եվրո, 201,000.00 ռուսական ռուբլի, 65,000.00 ֆունտ ստեռլինգ։
Արմեն Սարգսյանի աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 11,5 միլիոն դրամ։
Տրանսպորտային միջոցների առումով նախագահը նախորդ տարվա տարեսկզբին մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց է հայտարարագրել RANGE ROVER մակնիշի մեքենան։
Տվյալ տարվա վերջում առկա անշարժ գույքի առումով միանձնյա սեփականության երեք անշարժ գույք է հայտարարագրվել՝
-
Անհատական բնակելի երկու տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որից մեկը ժառանգություն է, իսկ մյուսը գնվել է 2008 թվականին։
-
Բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք։
2019-ի ավարտին բանկային ավանդները կազմել են 1,279,500.00 դրամ և 15,905.00 ԱՄն դոլար։ Նախագահն անցյալ տարի եկամուտ է ստացել նաև ՎՏԲ բանկից՝ 105,283.00 դրամ և Արդշինբանկից՝ 21,474.00 դոլար։