Վրաստանում հունիսի 10-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ապաքինվել է 3 քաղաքացի, տեղեկացնում է Aliq.ge-ն։
Վիրուսի հաստատման առաջին դեպքից՝ փետրվարի 26-ից հետո Վրաստանում արձանագրվել է վարակման 822 դեպք. 690 մարդ ապաքինվել է, 13-ը` մահացել:
Կարանտինի ռեժիմում է 3124, հատուկ վերահսկողության ներքո` 279 մարդ: