Վերջին երկու օրերի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, կա 68 առողջացած և մահվան 1 նոր դեպք: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 46 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար և Լանջաղբյուր համայնքներում:
Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ, Ծովինար, Ծովակ, Ծակքար, Աստղաձոր, Գանձակ և Վարդենիկ համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են»,- ասված է հայտարարությունում։