Հունիսի 10-ին՝ ժամը 13։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու դի։