ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Clutch Chess Champions Showdown առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Տեղի են ունեցել 7-12-րդ պարտիաները:
Գրոսմայստերներն պայքարն սկսել են ոչ ոքիով, ապա Արոնյանը պարտվել է, որից հետո, օրվա երրորդ պարտիայում, հաղթանակ է տոնել։
Հաջորդ երեք պարտիաներում կրկնվել է նույն սցենարը՝ ոչ ոքի, Արոնյանի պարտությունն ու հաղթանակը։ Վերջին պարտիայում վաստակած 3 միավորի շնորհիվ հայ գրոսմայստերը հաղթել է ընդհանուր՝ 10։8 հաշվով։
Եզրափակիչ ուղեգրի համար Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը, իր հերթին, պայքարից դուրս է թողել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սյոնգին՝ հաղթելով 11,5։6,5 հաշվով։