ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է՝ հանրային սննդի որևէ կետում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է Պարետի որոշումների կատարմանը:
Այսօր՝ 10.03.2020 թ., ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում՝ մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:
Այսօր 24 ժամով կասեցվել է նաև հանրային սննդի մի շարք այլ կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:
ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսվարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսվարողների համար: