«Նա պատրաստվում է փոխել աշխարհը». ԱՄՆ-ում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի եղբայրն այս խոսքերով է հրաժեշտ տվել նրան: «Վե՛րջ տվեք ռասիզմին հիմա». այս գրությունն է Ֆիլադելֆիայի փողոցներում: Մեդիսոնում նույն մեթոդով ոստիկաններից հատուցում են պահանջում: Ցույցերը մարելու միտում չունեն նույնիսկ սևամորթի հուղարկավորությունից հետո:
Փարիզում ցուցարարները դիմակով են, բայց սահմանափակումները չեն խանգարում խտրականության դեմ պայքարին: Մեծ Բրիտանիայում Լոնդոնի քաղաքային խորհուրդը, ցուցարարների պահանջով, ապամոնտաժել է ստրկավաճառ Ռոբերտ Միլիգանի արձանը: