ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց ուրախալի լուր. Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն ապաքինվել են:
«Նորքի տուն-ինտերնատի շուրջ 15 բնակչի կրկնակի թեստերի պատասխանները բացասական են եղել, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից, բայց ապահովության համար մենք ևս 2 շաբաթ նրանց մեկուսացրել ենք հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սաների և 6 աշխատակիցների մոտ էլ վիրուսն անցնում է ասիմպտոմ, որևէ մեկն առողջական խնդիր չունի, բոլորի ինքնազգացողությունը լավ է, բայց դեռ կրկնակի թեստի պատասխանները չեն ստացել, նշեց Մարտիրոսյանը: