Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ և ընդգծել, որ վիրուսի դեմ պայքարի լավագույն ձևը կանոնները պահելն է: Դրանք սահմանել է կառավարությունը, որոնք պարտադիր են, սակայն քաղաքացին պետք է անի ավելին, ինչ կախված է իրենից: Նախագահի խոսքով՝ լավագույն դեղամիջոցը կարգուկանոնն է, պատասխանատվությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: