Մենք ամսական արտադրում ենք մոտ 10 միլիոն դիմակ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով մարզում գործող կարի երկու արտադրամասերի վերապրոֆիլավորմանը:
«Շուտով Հայաստան կներկրվի ևս երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրական ծավալները»,- նշեց մարզպետը:
Հիշեցնենք, որ համավարակին զուգընթաց՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրում բարձրորակ պաշտպանիչ դիմակներ են արտադրվում: Արտադրական հնարավորությունը մեկ օրում 300 000 հատ է: Վաճառքի գինն էլ, եթե հաշվի առնենք համավարակի օրերի պահանջարկը, բարձր չէ: