Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։
2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձվել է այգի։
Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին, նշվում է կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջում։