Մեզ համար ընտրականությունը և պատվերի ինստիտուտը չի գործում, չկա որևէ հրահանգ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք եղե՞լ է Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքներն ուսումնասիրելու հրահանգ:
Ս. Պապիկյանը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, երբ գործի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը: «Մենք կարող ենք գտնել խնդիրը, տրամադրել իրավապահներին, բայց որոշումն այլ դաշտում է»,- հստակեցրեց նախարարը: