Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մարզում կորոնավիրուսով վարակվածները հիմնականում իրենց բուժումը ստացել են մայրաքաղաքի կամ այլ մարզերի բուժհիմնարկներում, սակայն արդեն երրորդ օրն է՝ Մարտունի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է, և մարզի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներն իրենց բուժումը կշարունակեն այնտեղ:
«Արդեն երրորդ օրն է՝ Մարտունու հիվանդանոցի մի հարկ, որտեղ մոտավորապես 40-45 պացիենտի կկարողանանք բուժել, ամբողջական ծավալով, նույնիսկ գիշերն աշխատելով, շինարարական աշխատանքներ ենք տանում և մոտ օրերս թթվածնային սարքավորումների մոնտաժից հետո կկարողանանք այնտեղ սպասարկել ոչ միայն մեր մարզի, այլև հարակից մարզերի բնակիչներին»,- նշեց Սանոսյանը: