Հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնակցեք, հաղթեք և ստացեք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։