Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5039 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 13-ի լույս հունիսի 14-ի գիշերը, ժամը՝ 00:40-ին։
«Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի։ ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնում ենք, որ արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:
ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։ Հայաստան մեկնել պատրաստվող անձանց դեսպանատունը խնդրում է նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (
[email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։