Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով շարունակում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հունաստանի բարձրաստիճան զինվորականների աղմկահարույց հայտարարություններին, նշել է, որ չի կարծում, թե հունական կողմը կցանկանա պատերազմել Թուրքիայի հետ։
Նախարար Աքարը, հիշեցնելով էգեյան ծովի ու կղզիների կարգավիճակը հստակ և վերջնականապես կարգավորող Լոզանի պայմանագրի մասին թուրքական պաշտոնական թեզը, կրկին նշել է, որ «23 կղզուզ 16-ը ռազմականացվել են, ինչը հակասում է նշյալ պայմանագրի դրույթներին»։
Աքարը պնդել է, որ չկա այնպիսի մի պետություն (նկատի ունի Հունաստանին), որի ցամաքային ջրերը 6 մղոն են, իսկ օդային տարածքը՝ 10 մղոն։