Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին, Սևանի թերակղզում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Արսեն Վ.-ն, որը մայիսի 26-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: