Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ ճանապարհորդական սահմանափակումները ԵՄ և Շենգեն գոտու երկրների միջև կվերացվեն հունիսի 15-ին: Որոշումը վերաբերում է նաև Մեծ Բրիտանիային, Իսլանդիային, Նորվեգիային, Շվեյցարիային և Լիխտենշտեյնին: Մյուս բոլոր պետությունների հետ սահմանափակումները երկարաձգվեն մինչև օգոստոսի 1-ը:
«Մենք չենք կարող ռիսկի դիմել և թույլ տալ, որ գերմանացիները ամռանը կրկին արգելափակվեն աշխարհի տարբեր երկրներում, կամ էլ վերադարձից հետո նորից վարակը բերեն Գերմանիա»,- ասել է Մաասը:
Կանցլեր Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել այդ առաջարկին: