Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին: Մարզպետը հայտնեց, որ մարզում կորոնավիրուսով վարակված է 302 մարդ, որից 72-ն արդեն ապաքինվել են, 4 հոգի մահացել է:
Մարզպետն անդրադարձավ նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայում արձանագրված վարակի մեծ օջախին:
«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարկվածների թիվը մեծ էր: Բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավորներ, և բոլորը պետք է ինքնամեկուսացման ռեժիմում գտնվեն: Եվ հենց այդպես է հիմա: Կարծում եմ՝ մեկ շաբաթ, 10 օր հետո միայն նրանք դուրս կգան ինքնամեկուսացումից»,- նշեց Ղուկասյանը: