Մահացել է աֆրիկյան Բուրունդի պետության նախագահ Պիեռ Նկուրունզիզան, որը մերժում էր կորոնավիրուսի դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս մասին ասված է Twitter-ում՝ իշխանության պաշտոնական հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախագահը մահացել է սրտի կաթվածից, սակայն տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Նկուրունզիզան և նրա կինը հոսպիտալացվել էին COVID-19 ախտորոշմամբ:
Մայիսի 20-ին Բուրունդիում ավարտվեցին նախագահական ընտրությունները, դրանից մեկ ամիս առաջ էլ երկրում ակտիվ քարոզչություն էր իրականացվում, որի ժամանակ մարդկանց կուտակումներն անխուսափելի են: Լրագրողները ենթադրում են, որ բնակչության մեծ մասը Covid-19-ով վարակվել է հենց այդ շրջանում:
Նկուրունզիզան և նրա համախոհները ոչ մի միջոց չեն ձեռնարկել համաճարակի դեմ պայքարի համար, ժողովրդին չի զգուշացվել կորոնավիրուսի վտանգների մասին:
Սահմանադրության խախտումներով Նկուրունզիզան նորից էր նախագահ ընտրվել, չնայած հանգուցյալն այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն արդեն 15 տարի: