Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
Նա նշեց, որ մարզում այս պահին շուրջ 1300 հաստատված դեպք կա, որոնց մեծ մասն արդեն բուժվել է, մնացած մասը բուժման պրոցեսի մեջ է:
«Վերջին 10-15 օրվա տվյալներով՝ հիմնականում առանց սիմպտոմների հաստատվող դեպքերը մեկուսացվում են տներում և ընտանեկան բժիշկների ամենօրյա հսկողության տակ են գտնվում: Մի շարք հիվանդներ էլ մեր քաղաքային բուժկենտրոններում առանձնացված մեկուսարաններում են գտնվում՝ մինչև մայրաքաղաքի և պրոֆիլավորված մյուս բուժկենտրոնների տարածքներում տեղեր ազատվեն: Դա ամենժամյա աշխատանք է»,- նշեց Պետրոսյանը:
Կոտայքի մարզպետի խոսքով՝ գրանցված մահվան դեպքերը շուրջ երկու տասնյակ են: