Արսեն Խառատյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութաիսի քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն:
«Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:
Այսպիսով նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն Hayastan All Armenian Fund «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:
Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին` այս օրհասական պահին, բառիս բուն իմաստով, թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»,- գրել է նա: