Իսրայելը, որի հետ Վրաստանը բանակցել էր զբոսաշրջության ոլորտում կանաչ գոտի ստեղծելու վերաբերյալ, պաշտոնական Թբիլիսիին խնդրել է հետաձգել զբոսաշրջային հաղորդակցության վերսկսումը, հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմում:
«Կառավարությունը երկկողմ բանակցություններ է վարել տարբեր պետությունների հետ, սակայն այդ երկրներում համաճարակային իրավիճակը հանկարծակի վատացել է, և մեր գործընկերները, ելնելով մեր շահերից, Վրաստանի անվտանգության տեսանկյունից, մեզ ասել են՝ սպասել որոշ ժամանակ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վրաստանում տուրիստական սեզոնի վերսկսումը սպասվում է հուլիսի 1-ից: Ավելի վաղ հաղորդել էին, որ Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից Վրաստանը կընդունի առաջին միջազգային զբոսաշրջիկներին: