Հունիսի 9-ին՝ ժամը 17:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 76/5 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), 6 անջատիչ և 2 էլեկտրական հաշվիչ։ Տուժողներ չկան: