Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը Ղրիմը կվերադարձնի Ուկրաինային, իսկ ռուս ժողովուրդը «կամաչի բռնակցելու համար»:
Նա այդ մասին հայտարարել է «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ առանց Ղրիմի վերադարձի «չի կարելի խոսել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների մասին»:
Ղրիմում արձագանքել են Զելենսկու կանխատեսումներին: «Ուկրաինայի ղեկավարությունը չի ցանկանում ընդունել երկար տարիներ Ղրիմի նկատմամբ ցուցաբերած իր անտարբեր ու արհամարհական վերաբերմունքի պատասխանատվությունը»,- ասել է Ղրիմի թաթարների համայնքի ներկայացուցիչ և նախկին նախարար Զաուր Սմիրնովը: