Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման ընթացքն ու արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան հանրապետության և Եվրամիության հարաբերությունների համար: Այս մասին հայտարարել է այսօր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Բելառուսում բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ու ևս յոթ ակտիվիստի ներկայացված մեղադրանքները և Մինսկից պահանջում է նրանց ազատ արձակել:
Անցյալ տարի բաց թողնվեց խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հնարավորությունը: Հիմա շատ կարևոր է Բելառուսում պահպանել բնակչության հիմնարար ու մարդու իրավունքները»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: