Տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընդհանուր բյուջեն անցնում է 100 մլն եվրոյից: ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադառնալով՝ տրանսպորտային նոր համակարգի ներդրմանը՝ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ բարեփոխումների ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Կառավարության համատեղ ջանքերով: Հ.Սարգսյանը նշեց, որ այս պահին արդեն հրապարակված է 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների մրցույթը, որի արդյունքում կունենանք մատակարարումը՝ որպես տրանսպորտային նոր ցանցի ներդրման առաջին փուլ:
Փոխքաղաքապետն ասաց, որ բազմաթիվ բանակցություններ են վարվել, բայց տրանսպորտի շահագործումը վնասաբեր է և քիչ հետաքրքրություն է ներկայացնում ներդրողի համար: «Այս փուլում չունենք որոշում՝ արվում է ներդրումային, վարկային միջոցներո՞վ, թե՞ Կառավարության ֆինանսավորմամբ: 100 ավտոբուսի գնումը ֆինանսավորվում է Կառավարության կողմից»,- ընդգծեց նա: