Հունիսի 10-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին. տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Արա Ղահրամանյանը, շնորհավորելով 7-րդ գումարման նորընտիր ԱԺ նախագահին և պատգամավորական կազմին, մաղթել է արդյունավետ ու ժողովրդահեն գործունեություն: Ֆեդերացիայի նախագահը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել կառույցի աշխատանքները և հիմնախնդիրները՝ ակնկալելով կառուցողական համագործակցություն:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով արհմիությունների գործունեությունը, կարևոր է համարել կառույցի դերի ու հեղինակության բարձրացումը և ֆեդերացիայի պատասխանատուներին առաջարկել այդ գործում լինել ավելի նախաձեռնող և հետևողական:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր: