Ավստրիայի Զալցբուրգի շրջանային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտեել ավստրիական բանակի պաշտոնաթող գնդապետ Մարտին Մ.-ին՝ Ռուսաստանին պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար: Հետաքննության համաձայն՝ նախկին գնդապետը 1992-ից մինչև 2018 թվականը Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին գաղտնի նյութեր հանձնելու համար ստացել է 280 հազար եվրո:
Ըստ Kronen Zeitung թերթի՝ սպան երկու շաբաթը մեկ հանդիպել է ռուս գործակալի հետ և նրան փոխանցել տեղեկություններ ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, պաշտոնական հանդիպումների բովանդակության, ինչպես նաև Ավստրիայում գաղթականների վիճակի մասին:
Ի դեպ, նախկին գնդապետն իրեն համարել է Ավստրիայի հայրենասեր քաղաքացի, խոստովանել է, որ որոշակի տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանին, բայց և պնդել է, որ չի խախտել պետական գաղտնիությունը, քանի որ դրանք ստացել է բացառապես բաց աղբյուրներից և իր աշխատանքը համեմատել է արտասահմանյան թղթակիցի աշխատանքի հետ:
Քանի որ մեղադրյալը բանտարկվել էր 2018 թվականի նոյեմբերի 30-ին և կրել իր պատժի կեսից ավելին, նա ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: