Ադրբեջանի կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 1-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բնակչությունն ամբողջովին աջակցում է իշխանության գործողություններին:
Նախագահի աշխատակազմում, սակայն, կա 19 վարակակիր: Վերջին շաբաթվա ընթացքում երկրում ամեն օր արձանագրվում է վարակի ավելի քան 300 դեպք, կա մոտ 8 հազար վարակված: Իսկ Թուրքիայում որոշ սահմանափակումներ կմեղմեն: Հանվում է 18 տարեկանից ցածր անձանց փողոց դուրս գալու արգելքը։ 65 տարեկանից բարձր անձինք կարող են փողոց դուրս գալ ժամը 10-ից մինչև երեկոյան ութը: