Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կարծիքով՝ ավելի շատ հետազոտություններ պետք է կատարվեն՝ առանց ախտանիշների կորոնավիրուսային դեպքերի վարակվածության աստիճանը պարզելու համար: Այս մասին ասել է ԱԿՀ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:
«Փետրվարի սկզբին մենք խոսեցինք այն մասին, որ ախտանիշներ չունեցող վարակված անձինք կարող են COVID-19 հիվանդության կրող լինել: Մեզ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ` ասիմպտոմ փոխանցման աստիճանը որոշելու համար»,- ասել է նա:
Կորոնավիրուսից տղամարդկանց բարձր մահացության պատճառը պարզելու համար ԱՄՆ Օհայո նահանգում էլ հետազոտություն է կատարվել: Հետազոտողները կարծում են, որ խնդիրը կապված է գենդերային կարծրատիպերի հետ:
«Հայտնի է, որ տղամարդիկ չեն սիրում բժշկին դիմել և հետաձգում են նրանց այցը»,- ասել է հետազոտողը: Նրա խոսքով, բնակչության արական սեռի մեծ մասը բժիշկներին չի դիմում նույնիսկ COVID-19-ի առաջին ախտանիշների դեպքում: