Ալ-Ֆիթր տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական հեռագրերին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանին իրենց շնորհակալական հեռագրերն են հղել Քուվեյթի Պետության էմիր էմիր Սաբահ ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդը:
Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին բարեմաղթանքների համար, մաղթել քաջառողջություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարօրություն: