«Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները, և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:
Հավանաբար մյուս շաբաթից սկսած մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե' հիմա, թե' հետո:
Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկններ,- տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում: