Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից՝ Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբը որպես գլխավոր մարզիչ ղեկավարելու պատճառով՝ հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտավ որպես «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում: «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Տարխանովին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»: