Իրանում մահապատժի կդատապարտվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ Բաղդադում գտնվելու վայրի մասին Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությանը տեղեկություններ փոխանցած Մահմուդ Մուսավի Մաջդը: Այս մասին տեղեկություններ է հաղորդում Lenta.ru կայքը:
Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը հայտնել է, որ հենց Մաջդն է Միացյալ Նահանգներին փոխանցել գեներալ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկությունները: Հետևաբար՝ մեղավորի համար սահմանվել է գերագույն պատիժ, որը մոտ ժամանակում կիրականացվի:
Հայտնի է դարձել նաև, որ Մաջդը կապված է ԱՄՆ ԿՀՎ-ի ու իսրայելական հետախուզության հետ: