Ահաբեկչական խմբավորումները ևս մեկ անգամ փորձել են գրավել Սիրիայի Իդլիբ շրջանի հարավային բնակավայրերից մեկը: Այս մասին տեղեկությունները հաղորդում են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Զինյալները ճեղքել են սիրիական բանակի պաշտպանությունն ու հարձակվել կառավարական զորախմբերի վրա: Օդային ու ցամաքային ուժերը, սակայն, հետ են շպրտել ահաբեկիչներին: Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են իրենց պաշտպանական դիրքերը:
Հաղորդվում է, որ հակամարտության ժամանակ ահաբեկիչները կրել են ավելի քան 30 մարդկային կորուստ: