Իսպանական AS-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ու ակումբը համաձայնության են եկել, իսպանացին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը Արքայական ակումբի հետ լրանում է 2021 թվականին: Սպասվում է, որ կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մեկ մրցաշրջանի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» կարող է նաև երկարաձգել պայմանագիրը պաշտպան Աշհրաֆ Հաքիմիի հետ, որը վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: