Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի վախենում կորոնավիրուսից, և նույնիսկ ցանկացել է միտումնավոր վարակվել՝ հաջակցություն ուկրաինացիներին՝ գրում է Интерфакс գործակալությունը:
«Ես ցանկանում էի ինձ վրա փորձելով՝ հաղթահարել այդ փուլը, որպեսզի մարդկանց համար ավելի թեթև լինի: Երբ մենք ընկճախտի մեջ էինք, մենք համախմբվեցինք»:
Զելենսկին իր նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ մարդիկ գիտակցեն, որ դա վախեցնող է և, հնարավոր է՝ վարակվեն: Սակայն Ուկրաինայի նախագահը ցանկացել է իր օրինակով ցույց տալ, որ դա ժանտախտ չէ: