Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով կարևոր ծրագրի մեկնարկի մասին:
«Սիրելի' հայրենակիցներ, շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկել, խնդրում եմ տարածել տեղեկատվությունը։ Ծրագրավորումը վաղվա այբբենարանն է, բաց չթողնե՛ք անվճար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացին մասնակցելու հնարավարությունը:
Ծրագիրը՝
18+ տարիքի և խոցելի ոլորտներում հայտնված բոլոր մասնագետների և ուսանողների համար է:
Կրթություն են ստանալու 2000 մասնակիցներ, ընդհանուր առնվազն 64.000 դասաժամով:
Մասնակցել կարող են Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության բոլոր քաղաքացիները:
Հայտերն ընդունվում են edu2020.am կայքում»,- գրել է նա: