Նիդեռլանդներում բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, որի մոտ հայտնաբերվել է 12.5 միլիոն եվրո: Խոշոր գումարը ոստիկանությունը հայտնաբերել է տան գաղտնարանում՝ գրում է Newsgeorgia.ge կայքը:
Վրաստանի քաղաքացին հրաժարվել է հայտնել գումարի ծագման աղբյուրը: Բերման ենթարկվածի փաստաբանը հայտնել է, որ 35-ամյա երիտասարդը սեփականություն չի ունեցել, անցյալում էլ անօթևան է եղել:
Այժմ Վրաստանի քաղաքացուն մեղադրում են փողերի լվացման համար: Խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է նաև հրազեն և փողերի հաշվիչ մեքենա: