Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանք: Այսօրվանից տրանսպորտով տեղաշարժվելու համար այլևս պետք չեն լինի անցագրեր: Բոլորին, այդ թվում՝ տարեցներին ու քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց թույլատրվում է ազատ դուրս գալ տնից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости կայքը:
Մոսկվայում բացվում են վարսավիրանոցներն ու այլ հաստատություններ: Այս մասին նախօրեին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա հավաստմամբ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակի դինամիկան նվազում է: Մոսկվան պատրաստվում է լուրջ փոփոխությունների: