Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ թագավարակի կանխարգելման նպատակով իր որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խմբեր՝ մարզի տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունների տարածքներում և մարզում ամենօրյա ռեժիմով աշխատանքները մշտադիտարկելու համար:
«Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով իմ համապատասխան որոշմամբ մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը մարզի տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունների տարածքներում և մարզում առհասարակ ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:
Մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբերը պարբերաբար շրջում են Նաիրիի, Աբովյանի, Չարենցավանի և Հրազդանի տարածաշրջաններում գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպությունների տարածքներում՝ վերահսկելու պարետատան կողմից սահմանված ցուցումների պատշաճ իրականացման ընթացքը:
Այցերի ընթացքում մեր կողմից հնչող հորդորներն անփոփոխ են՝ խստագույնս հետևել պարետատան կողմից սահմանված ցուցումներին, պարտադիր կրել դիմակներ, կազմակերպությունների տարածքներում քաղաքացիների համար ապահովել սոցիալական հեռավորության համար անհրաժեշտ պայմաններ՝ բացառելով նաև հնարավոր կուտակումները: Մշտադիտարկմանը զուգահեռ իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ: Իմ կոչն այսօր ևս մնում է նույնը՝ #կրիր_դիմակ #փրկիր-կյանքեր»,- ասված է Պետրոսյանի գրառման մեջ: